LND.am-ը համախմբում է նրանց, ովքեր ջանում են կորպորատիվ ուսուցումը դարձնել իրոք զարգացնող։
Մասնագիտական ցանց, հանդիպումներ և ընդհանուր ինքնություն
Դերեր, հմտություններ և մասնագիտական աճ
Գործիքներ, LMS, case studies և learning design
Այժմ կարող եք որակավորվել հետևյալ հմտություններում
Հայաստանի L&D Համայնքը և LND.am հարթակը գալիս են L&D մասնագետներ համար ստեղծելու ուժեղ մասնագիտական ինքնության և կատարելագործվելու տիրույթ։
Բոլոր դասընթացները օնլայն են
Տրամադրվում է հավաստագիր
Ցանկության դեպքում՝ ներկայացում գործատուներին
Ի՞նչ է L&D
Ժամանակակից աշխարհում զուտ ակադեմիկ ուսուցումը բավարար չէ։
LND.am տեսլականն է` Կորպորատիվ ուսուցումը մասնագետի գործ է։
Երեք հենասյուն
Ճանաչենք նրանց, ովքեր կառուցում են ուսուցումը հայկական կազմակերպություններում՝ թրեյներներ, instructional designer-ներ, LMS ադմիններ, L&D ղեկավարներ։
Համագործակցենք, որ L&D-ն Հայաստանում ձևավորվի որպես ճանաչված մասնագիտական ուղղություն՝ հստակ դերերով, չափանիշներով և աճի ուղիներով։
Կիսվենք գործնական մեթոդներով, ձևանմուշներով, գործիքներով և իրական հայկական քեյսերով՝ կորպորատիվ ուսուցման, compliance, onboarding-ի և գիտելիքների բարելավման ոլորտում։
Կարիերայի ուղի
Բազմաթիվ L&D մասնագետներ գալիս են HR-ից, կրթական կամ խորհրդատվական ոլորտներից։ Երբեմն նաև բիզնեսի տեխնիկական դերերից։ Մենք պատրաստում ենք այդպիսի մարդկանց համար հստակ ճանապարհային քարտեզ՝ ինչպես մտնել ոլորտ, ինչպես աճել և որտեղ մասնագիտանալ։
LND.am հարթակում կգտնեք L&D հմտությունների քարտեզ (skill map) որի միջոցով կարող եք բացահայտել ձեր մասնագիտական կատարելագործման կամ նոր ուղղությամբ զարգացման ուղին։
Մասնագիտական ցանց
LND.am հարթակում կգտնեք Հայաստանի իրական կորպորատիվ ուսուցման խնդիրների շուրջ քննարկումների օրացույց։
Անդամություն
Ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ L&D՝ HR-ից կամ ընկերության որևէ տեխնիկական բաժնից, կրթական կամ խորհրդատվական ոլորտներից։
Քննարկումներ, workshop-ներ և համայնքային միջոցառումներ՝ իրական աշխատանքային ուսուցման խնդիրների շուրջ։
Հայկական L&D մասնագետների բազա, որտեղ հայկական ընկերությունները կարող են գտնել և ընտրել համապատասխան մասնագետների։
Գործիքներ և գործընկերներ, թվային (LMS) և իրական (Auditoriums) լսարանների բազա, դասընթացների կառուցման նյութեր և ժամանակակից AI մեթոդներ։
Հատուկ տարածք L&D հաստիքների, freelance գործերի և այլ համագործակցության հնարավորությունների համար։
Հայկական կազմակերպություններում L&D մասնագետներ կատարած հաջող և կամ օգտակար քեյսեր։
Ռեսուրսներ
Ուժեղ L&D համայնքները սովորաբար միավորում են ինքնությունն ու օգտակարությունը։ Այսինքն՝ իրական ռեսուրսներ, որոնք դուք կարող եք կիրառել ամենօրյա աշխատանքում։
Գործընկերների համար
Ունե՞ք հարմար սրահ կամ այլ տարածք սեմինարների անցկացման համար։ Տեղադրե՛ք մեր մոտ։
Միացեք LND.am-ին
Եթե աշխատում եք HR-ում, ուսուցման, instructional design-ի, learning technology-ի կամ աշխատակիցների զարգացման ոլորտում, LND.am-ը կարող է դառնալ ձեր մասնագիտական համայնքը։